Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 8-ից 11-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 21-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 18, խարդախության 20, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: