Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 11-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության՝ 9, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 4-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, խոշտանգման, վստահված գույքը հափշտակելու, ավտոմեքենայի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ ՔԿՀ-ում պատիժ կրող անձի փախուստի կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու, հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնասպանության հասցնելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: