Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 11-ից 12-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 7-ը` նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 6, խուլիգանության՝ 4, ֆիզիկական ներգործության և ընտանեկան բռնության՝ 2-ական, խարդախության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման, թմրանյութի իրացման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: