Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 11-ից 12-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, հոգեկան ներգործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փողերի լվացման և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, խոշտանգման, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու, հարկեր, տուրքեր չվճարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնիրավչության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: