Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 11-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 6, կաշառակերության 3, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերք առգրավելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: