Օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
12.09.2020 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Զօրօ Գ.-ն, որը 2013 թ. ապրիլից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) և 362-րդ (Դասալքությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: