Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 11-ից 12-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության և ապօրինի ծառահատման 9-ական, խարդախության 6, մաքսանենգության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման, շորթման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: