Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 12-ից 13-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 10-ական, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման ու սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքն անզգուշությամբ վնասելու, թմրամիջոցի մաքսանենգության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անառակաբարո գործողություններ կատարելու, ինքնիրավչության, անձնական կյանքի մասին տեղեկություններ տարածելու ու անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու 1-ական դեպք:
Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: