ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 10-ից 13-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 10-ից  13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման` 14, ծեծի` 10, խարդախության և սպանության սպառնալիքի՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, գույքն անզգուշությամբ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծանր վիրավորանք հասցնելու, թմրամիջոց պարունակող արգելված բույսեր աճեցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, պատմամշակութային հուշարձաններ վնասելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու, դատական ակտը չկատարելու և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: