Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 10-ից 13-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 29-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 22, խարդախության 6, ապօրինի ծառահատման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման, շորթման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: