Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու ու երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ մերձավոր ազգականի կողմից շահագործման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: