Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, ապօրինի ծառահատման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու փորձի, հոգեկան ներգործության և երեխայի ապրուստավճարը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, հրազենի ապօրինի շրջանառության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: