Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 14-ից 15-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 13, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 9-ական, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման ու անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելու 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: