ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 12-ից 15-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 12-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 23, թմրամիջոցի հայտնաբերման` 21, ֆիզիկական ներգործության՝ 18, անձնական ունեցվածքի գողության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17-ական, հոգեկան ներգործության՝ 16, խարդախության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 9-ական, դրամանենգության և դատական ակտը չկատարելու՝ 4-ական, շորթման, խուլիգանության, թմրանյութի մաքսանենգության ու ինքնավնասման՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման, ինքնասպանության հասցնելու ու ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերունքի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում պաշտպանության անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, խաբեությամբ ուրիշին գույքային վնաս պատճառելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու կամ արտադրելու առաջարկի, պետական սահմանն ապօրինի հատելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու և անհետաձգելի միջամտության որոշման խախտման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավազակության և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 45-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: