Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 14-ից 15-ը)
15.06.2017 11:52
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 6, խարդախության 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: