Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 14-ից 15-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 7, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման և թմրամիջոցի հայտնաբերման 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու 1-ական։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: