Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-ից 15-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 8, խարդախության՝ 6, խուլիգանության՝ 4, բնակարանային գողության՝ 3, հարկերից խուսափելու և ինքնասպանության հասցնելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ապօրինի ծառահատման, հոգեկան ներգործության, բնակարանի անձեռնմխելիության խախտման, զինվորական պաշտոնեական անփութության, ֆիզիկական ներգործության, անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը խախտելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 2-ական, խոււլիգանության ու վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: