Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 14-ից 15-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 31 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 4, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության փորձի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, հոգեկան ներգործության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի ու կեղծ ապացույցներ ներկայացնելու՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: