Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 15-ից 16-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: