Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 15-ից 16-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման 3, այլ երկրներում հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 2-ական, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատություն ստանալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: