ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 16-ից 17-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու խուլիգանության՝ 2-ական, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանքի, սպառնալիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, համակարգչային հանցագործության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: