Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-ից 18-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության` 8, ծեծի 6, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: