Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 18-ից 19-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հարկերից խուսափելու՝ 4, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, ծեծի, խոշտանգման, ինքնախեղման, սպառնալիքի և հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: