Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 17-ից 20-ը)
20.02.2017 10:32
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 17-ից 20-ը հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրանյութի հայտնաբերման 6 դեպք:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, կողոպուտի և հարկերից խուսափելու 2-ական, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: