Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 19-ից 20-ը)
20.09.2016 11:40
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը:
Բացահայտվել է գողության՝ 8, խարդախության 7 և յուրացման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և գողության՝ 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: