Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 17-ից 20-ը)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 20-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 24-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։ 
Բացահայտվել է գողության 15, խարդախության 7, անձի առևանգման 2, սպանության փորձի, խուլիգանության, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 70-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					