Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 19-ից 20-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ազատությունից ապօրինի զրկելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի ու ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: