Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 6, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ ածանցյալների, պրեկուրսորների մաքսանենգության` 5, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 3-ական, կաշառակերության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթի կեղծիքի, ծառերն ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը տեղափոխելու և պետական սահմանն ապօրինի հատելու փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: