ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 21-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության` 6, հոգեկան ներգործության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, ֆիզիկական ներգործության, բնակարանային գողության, դրամանենգության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ընտանեկան բռնության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու, դիակն անարգանքի ենթարկելու և փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և սպանության՝ 2-ական, դրամանենգության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: