Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում`հունվարի 19-ից 22-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը։
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 9 դեպք:
Բացահայտվել է անձի առևանգման 4, գողության 15, խարդախության 9, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: