ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 20-ից 23-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 20-ից 23-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 22, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: 
Բացահայտվել է գողության` 21, խարդախության` 9, յուրացման` 4, շորթման և դրամանենգության 1-ական  դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 4, յուրացման  2  և գողության  8  դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: