Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-ից 24-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 12, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության, ընտանեկան բռնության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և թմրամիջոցի իրացման՝ 2-ական, բնակարանային գողության, առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության, սպանության սպառնալիքի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության, խուլիգանության և անառակաբարո գործողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: