ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 20-ից 24-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 20-ից 24-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 183 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 43, խարդախության 18, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի ու մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու 14-ական, ընտրական իրավունքի խախտման 11, պաշտոնական լիազորությունների չարաշահման 9, յուրացման կամ վատնման 6, սպանության սպառնալիքի և ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու 5-ական, կաշառակերության, թմրամիջոցի հայտնաբերման ու գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 4-ական, խուլիգանության, քվեարկության գաղտնիությունը խախտելու ու զենք-զինամթերքի առգրավման 3-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորություններն անցնելու ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, սպանության, սպանության փորձի, ավազակային հարձակման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, առևտրային կաշառքի, ընտրական իրավունքին խոչընդոտելու, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, թմրանյութի իրացման, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհայտ կորած, 9 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, ավազակային հարձակման 2, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, պետական հասարակական ունեցվածքի գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: