ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 23-ից 24-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, սեռական բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության և անօրինական միգրացիայի կազմակերպման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, խարդախության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: