Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 23-ից 24-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել են 2-ը։
Բացահայտվել է խարդախության 8, գողության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: