Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 23-ից 24-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, ահաբեկչութան, կաշառակերության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի ու փաստաթղթեր կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: