Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 22-ից մարտի 25-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-ից մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, խուլիգանության՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, դրամանենգության, թմրանյութի իրացման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 4-ական, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման ու ինքնիրավչության՝ 3-ական, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, ինքնավնասման և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտություն որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, ձերբակալվածների կամ կալանավորվածների պահման վայր կամ քրեակատարողական հիմնարկ ապօրինաբար մուտք գործելու փորձի, դատական ակտը չկատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կանխամտածված սնանկության ու զորակոչից խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 և անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 4 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: