Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-ից 25-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության` 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, համակարգչային հափշտակության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և թմրանյութի իրացման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման, ինքնասպանության հասցնելու և անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 6 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: