Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 25-ից 26-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, դատական ակտը չկատարելու կամ կատարմանը խոչընդոտելու, ինքնասպանության հասցնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: