Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 23-ից 26-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 21, անձնական ունեցվածքի գողության՝ 20, ընտանեկան բռնության՝ 8, խարդախության՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և թմրանյութի իրացման՝ 3-ական, յուրացման կամ վատնման, շորթման ու խուլիգանության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի վարձատրության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 3 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: