Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 25-ից 26-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ֆիզիկական ներգործության ու վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, խարդախության, թմրամիջոցի մաքսանենգության և ինքնիրավչության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, առողջությանը թեթև վնաս պատճառելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու ու բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: