Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 23-ից 26-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 13, մարմնական վնասվածք հասցնելու 12, ծեծի 10, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, կողոպուտի, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, ինքնավնասման, թմրամիջոցի մաքսանենգության, առևտրային կաշառքի ու ընտրակաշառքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 6-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, կողոպուտի 2, մարմնական վնասվածք հասցնելու, ճանապարհատրանսպորտային պատահարի և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: