Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 24-ից 27-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 29, մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի 11, խարդախության 9, բնակարանային գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման և սպառնալիքի 3-ական, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու և շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և այլ հանցագործության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: