Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 26-ից 27-ը)
27.06.2017 11:23
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: