Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 26-ից 27-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության և մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, կողոպուտի և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 2-ական, բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: