Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 27-ից 28-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 5-ական, խարդախության՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, պետական սահմանի ապօրինի հատման փորձի և ապօրինի միգրացիայի, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու, փաստաթղթի կեղծիքի և դատավորին զրպարտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, անառակաբարո գործողությունների, կողոպուտի և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: