Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 27-ից 28-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 5, ընտանեկան բռնության՝ 4, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: