Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 27-ից 28-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության` 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և սուտ ցուցմունք տալու՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: