Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 28-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, թմրանյութի իրացման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2, ֆիզիկական ներգործության, խոշտանգման, մարդու առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: