Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 28-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, ֆիզիկական ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4, հոգեկան ներգործության և պետական ունեցվածքի գողության՝ 3-ական, թմրանյութի իրացման՝ 2, խոշտանգման, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: